ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. 2020թ–ին ԿԳՄՍ–ն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար 43 մլն 253 հազար դրամի դիմակներ, ձեռնոցներ, ջերմաչափեր ու ալկոգել է գնել։
Այս մասին այսօր ԱԺ կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախագահ Արկադի Խաչատրյանը։
«Երկու ուղղություն է այստեղ նախատեսված. առաջինը 1 մլն 90 հազար բժշկական դիմակի ձեռքբերումն է` ընդհանուր գումարը 23 մլն 878 հազար դրամ, և 6480 հատ մակերեսների ախտահանող միջոցներ։ Այստեղ ուշագրավ է այն, որ ախտահանիչ միջոցները ձեռք են բերվել դեկտեմբերի 8-ին` կեսլիտրանոց տարաներով, որոնք պիտի բաշխվեին կրթական հաստատությունների միջև։ Ինչո՞ւ հենց դեկտեմբերին, արդյո՞ք հասցրել են դա բաշխել, արդյո՞ք բավարար է եղել։ 1 մլն 90 հազար դիմակներն ինչպե՞ս են բաշխվել և քանի՞ մարդու համար են նախատեսված եղել, բավարա՞ր է եղել և քանի՞ օրվա համար է նախատեսված եղել, այս հարցերը լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն»,– ասաց Խաչատրյանը։
Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. ինչ անել ծրագիրն արդյունավետ դարձնելու համար
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանձնաժողովն այս հարցերով լրացուցիչ հարցում է ուղղելու ԿԳՄՍ–ին։
Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան նախարարությունը ներկայացրել է նաև 2020թ–ին կառավարության ընդունած կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 14–րդ միջոցառման արդյունքները։
Դրանց համաձայն` պետությունը փոխհատուցում է տրամադրել 3470 ուսանողի ուսման վարձերը` 760 մլն 619 հազար ընդհանուր գումարի շրջանակներում։
Իսկ կառավարության առաջարկած ուսման վարձերի վարկավորման ծրագրից օգտվողների թիվը նախատեսվածից ցածր է եղել։ Կառավարության հաշվարկով այս ծրագիրը նախատեսված է եղել 16 150 ուսանողի համար, բայց օգտվել է 11 275 ուսանող։
Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ