«Հայաստան» հիմնադրամը COVID-19–ի հաղթահարման համար 325 մլն դոլար գումար է ստացել

ԱԺ կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է, թե ինչի վրա է ծախսվել հիմնադրամի գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի ընթացքում` 2020թ–ի մարտի 13-ից օգոստոսի 27-ը, հավաքվել է 325 մլն 608 հազար 555 դրամ։

Զինծառայողների հիմնադրամն արդեն աջակցում է ավելի քան 1 500 ընտանիքի. վճարումների կարգը

Այս մասին այսօր ԱԺ կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախագահ Արկադի Խաչատրյանը։

«Դրանից 104.8 մլն դրամը հավաքագրվել է մասնավոր կազմակերպություններից, 18 մլն 115 հազար դրամը` արտերկրում ապրող մեր հայրենակիցներից, 102 մլն 675 հազար դրամը` սփյուռքում գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմիններից»,– ասաց Խաչատրյանը։

Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվետվությանբ համաձայն` այս գումարով ձեռք են բերվել բժշկական պարագաներ, սնունդ է մատակարարարվել կարիքավոր ծերերին։

Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենին

Խոշոր ծախսերի վերաբերյալ Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ շուրջ 300 հազար դոլար ուղղվել է Շտապօգնության ծառայության անձնակազմին, 275 հազար դոլար` բուժսարքավորումներին։ Այդ սարքավորումները բաշխվել են առողջպահության նախարարության ու տարբեր բուժհաստատությունների միջև, տրամադրվել են նաև ՊՆ–ի ու ՊԲ–ի բուժվարչություններին։

Թե այս կազմակերպություններից որոնք ինչ քանակի ու ինչ սարքավորումներ են ստացել, ու ինչ ընթացակարգերով ու որտեղից են կատարվել գնումները, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր պատասխանում չի մանրամասնել։

103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին