Ծեծկռտուք Վրաստանում. թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել. տեսանյութ

Թեմի հոգևորականների ու հավատացյալների միջև անհամաձայնությունը վերաճել է քաշքշուկի ու բախումների, որոնք տխուր ավարտ են ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Վրաստանի Մարտվիլի համայնքում: Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիայի Տելեգրամ- ալիքը, վրացական այս համայնքում տարաձայնությունների առիթ է դարձել թեմի առաջնորդի որոշումը, որով նա թեմական երկու հոգևորականներին արգելել էր պատարագների ծիսակարգ անցկացնել: Թեմի հավատացյալներն այս որոշումից դժգոհ պահանջել էին, որպեսզի նոր առաջնորդն անմիջապես հեռանա թեմից:

Մի քանի տասնյակ տեղի բնակիչներ իրենց բողոքը լսելի դարձնելու համար այցելել էին թեմի առաջնորդարան, մուտք գործել տարածք, բարձրացել շենքի երկրորդ հարկ ու փորձել բացել գրասենյակի դուռը:

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

Այդ պահին, սակայն, երկրորդ հարկի պատշգամբի փայտե բազրիքը չէր դիմացել հրմշտոցի ճնշմանն ու պոկվել, ընկել էր: Դրա հետևանքով պատշգամբում գտնվող շուրջ տասը մարդ ընկել էին երկրորդ հարկից: Նրանց թվում՝ վրացական 4 հեռուստաալիքների լրագրողներ։

Sputnik Գրուզիան հայտնում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: