Թող նրանց ուշադրություն պարգևեն. Հռոմի պապը կոչ է արել պաշտպանել կանանց

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Իրաք: Դա Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի առաջին հովվապետական այցն է այս մահմեդական երկիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապն ավարտել է հովվապետական այցը Իրաք և վերադարձել Հռոմ: Այցի ավարտին նա կոչ է արել հարգել ու պաշտպանել կանանց: Այս մասին նա գրել Է Twitter-ում ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

​«Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր կանանց, հատկապես Իրաքի խիզախ կանանց, որոնք շարունակում են կյանք պարգևել ՝ չնայած բռնությանը և վերքերին։ Թող կանայք հարգված ու պաշտպանված լինեն: Թող նրանց ուշադրություն պարգևեն ու հնարավորություններ բացեն»- գրել է քահանայապետը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունն Իրաք` մեկնարկել էր մարտի 5-ին: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր:

Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը