ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Օմսկի մարզում հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու փոքրիկները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընտանիքի հորը հաջողվել է փրկել։ Նա կարողացել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տղամարդը նորոգել է բենզասղոցը, հետո այն դրել վառարանի մոտ, գիշերը դետալները հալվել են: Հրդեհի պատճառը կարող էր դա լինել։ ՌԻԱ Նովոստիի զրուցակիցն ասել է նաև, որ ընտանիքը բարեկեցիկ էր համարվում։
Քննիչները ստուգում են դեպքի վայրը, հարցաքննում ականատեսներին։