Ռեփեր Ջիգանը վագրի ձագ է բերել տուն. լուսանկարներ

Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունել են նվերը, միանգամից սկսել են շոյել ու խաղալ վագրիկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուս ռեփեր Ջիգանը վագրի ձագուկ է բերել տուն։  Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, վագրի մասին տեսանյութեր է հրապարակել Instagram–ի Stories բաժնում։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

Կադրերում երևում է` ինչպես են Ջիգանի երեք դուստրերը մեծ ոգևորությամբ մոտենում վագրիկին։ Վերջինս սկզբում վախենում է նրանցից և միայն Ջիգանին վստահում։ Բայց մի քիչ շփվելուց հետո թույլ է տալիս, որ երեխաները շոյեն իրեն։

Ռեփեր Ջիգանը վագրի ձագ է բերել տուն. լուսանկարներ

Դրանից հետո ընտանիքն այգի է դուրս գալիս, որտեղ երեխաները վագրի հետ խաղում են ձների մեջ ու անգամ գրկում նրան։

Ռեփեր Ջիգանը վագրի ձագ է բերել տուն. լուսանկարներ

«Խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից առ այն, որ մենք տանջում ենք կենդանուն, եթե տեղյակ չեք նրա պատմությունից», – գրել է Սամոյլովան։

Ռեփեր Ջիգանը վագրի ձագ է բերել տուն. լուսանկարներ

Վագրի ձագը ընդամենը երեք տարեկան է։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին