Հայրենիքի փրկության շարժումը Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեց զոհված հերոսների գերեզմաններին

Մարտի 8-ը ընդդիմադիրները անցկացրին այն սգավոր կանանց հետ, որոնք զինվորական պանթեոնում էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեց զոհված հերոսների գերեզմաններին։ Մի քանի տասնյակ քաղաքական և հանրային գործիչներ Բաղրամյան պողոտայից միկրոավտոբուսներով շարժվեցին զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեր ընկած հերոսներին։

«Ցավի և պայքարի մարտի 8». ընդդիմությունը գնում է Եռաբլուր. տեսանյութ

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է», – ասել են շարժման անդամները։
Նրանք կանանց իրավունքներին նվիրված օրը անցկացրել են սգավոր կանանց հետ, որոնք զինվորական պանթեոնում էին։

Հիշեցնենք` «Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 1-ից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ և շարունակական հանրահավաքներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։