ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ է, թող գա հրաժարական տա: Այսօր Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Եթե Փաշինյանն անկեղծ է ու գտնում է, որ ստեղծված իրավիճակից ելքը արտահերթ ընտրություններն են, հենց հիմա թող գա հրաժարական տա: Ո՞ւմ է սպասում»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում վարչապետի այդ հայտարարությունը «բլեֆ» է, բուն օրակարգը շեղելու համար:
Սաղաթելյանը վստահեցրեց, որ Բաղրամյան պողոտան չի ազատվելու, ընդդիմության գործողություններում նահանջ չի լինելու: Իսկ վաղվա ծրագրերն, ըստ նրա կորոշվեն վաղը՝ ըստ իրավիճակի:
Հիշեցնենք` «Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 1-ից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ և շարունակական հանրահավաքներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
Հասկանալի է զինվորականության վրդովմունքը. Տեր–Պետրոսյանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։