Դուք ազգապահպան առաքելություն ունեք. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ

Հայաստանի նախագահը մաղթել է, որ պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր լինեն հայ կանայք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքան ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը: Մարտի 8-ի իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված

«Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր։ Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում»,–գրել է նա իր ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը

Սարգսյանը մաղթել է, որ պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր լինեն հայ կանայք և շարունակեն ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:

Նա առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք է մաղթել բոլորին, հայ կանանց ընտանիքներին և օջախներին:

Հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ–ն ուղերձ է հղել կանանց