Ադրբեջանին անցած շրջաններում աճյունների որոնման աշխատանքները կրկին չեղարկվել են

Եթե եղանակային պայմանները թույլ տան, աճյունների որոնման աշխատանքները կշարունակվեն մարտի 9-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik.Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

Հրաշք տեղի չունեցավ. գտել են պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի դին