Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը երկրորդ անգամ է ամուսնացել։ Որքան էլ զարմանալի թվա, բայց նրա ընտրյալը ոչ թե գործարար է, այլ ուսուցիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Amazon» կորպորացիայի նախագահ, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մակենզի Սքոթը, նորից է ամուսնացել։ Տեղեկությունը հայտնում է «The Wall Street Journal» ամերիկյան թերթը։

«Ցավոք, նա ինձ չի զանգել»․ Պուտինին առաջարկություն արած աղջիկը դեռ չի ամուսնացել

Պարբերականի տվյալով՝ Մակենզի Սքոթի նոր ընտրյալը ամերիկացի ուսուցիչ Դեն Ջուեթն է, որն աշխատում է Սիեթլի մասնավոր դպրոցներից մեկում։

Հաստատումը հայտնվել է միլիարդատիրուհու անձնական էջում՝ «Նվիրման երդում» (Giving Pledge) մարդասիրական ընկերության կայքում, որի մասնակիցները խոստանում են բարեգործության նպատակով նվիրաբերել իրենց կարողության առնվազն կեսը։

Դեն Ջուեթը նշել է, որ միացել է Սքոթի գործունեությանը և համաձայն է այդ երդմանը։

«Տարօրինակ է գրել, որ պատրաստ ես կյանքի ընթացքում սեփական կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը։ Ես երբեք չեմ ձգտել այնպիսի հարստություն հավաքել, որ պետք լիներ ասել` այդպիսի քայլն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-գրել է նա։

Տղամարդը նշել է` երջանիկ է, որ ամուսնանում է ամենաառատաձեռն և բարի մարդկանցից մեկի հետ։

Մասկը կրկին Բեզոսից առաջ է անցել ամենահարուստ մարդկանց ցանկում. որքան է նրա կարողությունը

Ավելի վաղ Բեզոսի նախկին կինը հայտնել էր, որ հիմա ապրում է Սիեթլում չորս երեխաների և ամուսնու՝ Դենի հետ։

Հիշեցնենք, որ «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Մակենզի Սքոթն ամուսնացած են եղել ավելի քան 25 տարի։ Զույգն ամուսնալուծվել է 2019թ․-ի հուլիսին։

Գործարարը նախկին կնոջն է փոխանցել «Amazon»–ի բաժնետոմսերի փաթեթի մեկ քառորդը, այսինքն՝ 4 տոկոսը։

2020թ․-ի աշնանը «Bloomberg Billionaires Index» միլիարդատերերի վարկանիշում Սքոթը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը։ Նա կարողությունը գնահատվում էր 68 միլիարդ դոլար։ «Forbes» ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա 22-րդ տեղն է զբաղեցնում։

Ջեֆ Բեզոսը գրեթե 2 միլիոն դոլար է պահանջում սիրեցյալի եղբորից