Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Դիետոլոգ Մարիա Մալիշևան պարզաբանել է, թե ինչու են քաշի կորստի որոշ մեթոդներ վնասակար օրգանիզմի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ավելորդ քաշի դեմ պայքարում հատուկ դեղերի ընդունումը, ծոմապահությունը և հեղուկի չափից ավելի օգտագործումը ոչ միայն չեն օգնի, այլև կարող են վնասել: Նման կարծիք է հայտնել դիետոլոգ Մարիա Մալիշևան Ura.ru–ի հետ հարցազրույցում։

Մասնագետը պարզաբանել է, որ ճարպային բջիջների պարագայում լուծողական միջոցների ընդունումը չի նպաստի խնդրի լուծմանը։

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

«Միզամուղն ընդհանրապես չի կարելի ընդունել առանց բժշկի թույլտվության, քանի որ դրա երկարատև օգտագործումը կարող է խանգարել երիկամների ու աղիների աշխատանքին», - նախազգուշացրել է Մալիշեւան:

Երիկամների աշխատանքի վրա կարող է բացասաբար ազդել նաև ջրի չափից ավելի օգտագործումը։

Իր հերթին քաշի կորստի մեկ այլ հայտնի մեթոդ է ծոմապահությունը` ոչինչ չուտելը. այն վտանգ է ներկայացնում օրգանիզմի համար, քանի որ կարող է հանգեցնել մկանային զանգվածի քայքայմանը:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

«Երբ մի օր դուք հրաժարվեք դիետիկ, հյուծող սննդակարգից, ավելորդ քաշը կսկսի վերադառնալ նոր ուժով», - եզրափակել է Մալիշևան:

Դիետոլոգը խորհուրդ է տվել սննդակարգից չհանել ճարպեր պարունակող մթերքները, քանի որ դրանք անհրաժեշտ են էներգիա ստանալու և վնասված հյուսվածքների վերականգնման համար: