Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան

Բայց ասվում է, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Սյունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածվող` Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարի մասին տեղեկատվությունը։

«Տարածվող լուրերը, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», չեն համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել»,–ասված է հրապարակման մեջ։

Ուղիղ ադրբեջանցիների դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

Դրան զուգահեռ ավելացվում է, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։

Հիշեցնենք՝ պատերազմի և եռակողմ համաձայնության արդյունքում Արցախի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։ Մասնավորապես, Շուռնուխի 12 տներ անցել են թշնամուն։