Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել

Որ ծաղիկներն ավելի լավ կբացահայտեն նվիրողի զգացմունքները, և ինչ ծաղիկ չի կարելի նվիրել. կանանց տոնին ընդառաջ հետևենք ֆլորիստի խորհուրդներին։
Sputnik

Կարմիր վարդերով ծաղկեփունջը սիրո և հուզականության նշան է, այն մեծ սեր է խորհրդանշում, բաց գույնի վարդերը` դեկորատիվ բաղեղանման խոտով զարդարած, ընկերական կապվածության, հարգանքի, համակրանքի նշան են, մուգ կարմիր վարդերը կարող են ակնարկել խորը և կայուն զգացմունքների մասին, խառը ծաղիկներով ծաղկեփնջերը կպատմեն ընտրյալի նկատմամբ հույզերի բազմակողմանիության մասին, ՌԻԱ Նովոստիի հարցախույզի ժամանակ ասել են էթիկետի գծով փորձագետները։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Այն համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության և կնոջ նկատմամբ ուշադրության օր, անկախ նրա կարգավիճակից ու տարիքից։

«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ

«Ծաղկեփունջն անկասկած կարող է արտահայտել նվիրողի զգացմունքները։ Օրինակ` կարմիր վարդերը սիրո խորհրդանիշ են։ Բաղեղանման դեկորատիվ խոտով զարդարված նուրբ վարդերը` ընկերական կապվածություն ու սեր են։ Որքան վարդերը մուգ են, այնքան տղամարդու զգացմունքն ավելի կրքոտ է», - ասել է էթիկետի մասնագետ, պատմաբան, գրող Էլեոնորա Բասմանովան։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ աղջիկներից շատերը սիրում են Մարտի 8-ին որպես նվեր գարնանային ծաղիկներ ստանալ՝ կակաչ, հակինթ, մանուշակ, քանի որ այդ ծաղիկները խորհրդանշում են անցում ցրտաշունչ ձմռանից դեպի թարմ ու ջերմ գարուն։ «Այդ ծաղիկները ևս քնքշություն են խորհրդանշում ընտրայլի նկատմամբ», - հավելել է Բասմանովան։

Ժամանակակից էթիկետի մասնագետ Տատյանա Բարանովան իր հերթին համաձայնել է, որ ուժեղ զգացմունքները կարելի է փոխանցել կարմիր վարդերի օգնությամբ, կամ կարմիր գույնը ծաղկեփնջի ձևավորման ժամանակ պետք է գերակշռի։ «Քանի որ մեզ համար, մեր մշակույթի համար, այն հուզականության, կրքի, ուժեղ զգացմունքների նշան է», - ասել է Բարանովան` նշելով, որ նման ծաղկեփնջեր գործընկեր կնոջը (նույնիսկ մեծ համակրանքի դեպքում) նվիրելը կոռեկտ չէ։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Փորձագետի կարծիքով՝ ցուցադրել սիրահարվածությունը, միաժամանակ այնպես անել, որ աղջիկը չկարծի, որ դա պարզապես ունիվերսալ բաց գույնի ծաղկեփունջ է, բավական դժվար է։ Շատ բան կախված է տղամարդու երևակայությունից, չէ՞ որ ծաղկեփունջը պետք է նաև նրան դուր գա։

«Թող այդ ծաղկեփնջի հիմնական գույները լինեն բաց-նուրբ-վարդագույն` մի քանի կարմիր վարդերով համեմված։ Այսինքն` շեշտը չդնել նրա վրա, որ ծաղկեփնջում միայն կարմիր կամ վարդագույն վարդեր են, թող տարբեր լինեն», - եզրափակել է Բարանովան։

 Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ այդ ծաղկեփունջը խոսում է իր զգացմունքների մասին։