Հրազենային և մարմնական վնասվածքներով 27–ամյա երիտասարդ է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու համար` որտեղ և ինչ հանգամանքներում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսիով, և տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքներում է Ա. Մուրադյանը հրազենային վնասվածք ստացել: