Գիտնականները Երկրի ևս մեկ շերտ են բացահայտել. դասագրքերի վերաշարադրո՞ւմ կպահանջվի

Ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը կարծում է, որ գիտնականների նոր եզրահանգումները կարող են փոխել մեր պատկերացումները մոլորակների կառուցվածքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դպրոցական տարիներից բոլորին հայտնի է, որ Երկիրը բաղկացած է 4 շերտից՝ երկրակեղևից, մանթիայից, արտաքին ու ներքին միջուկներից։ Սակայն վերջին ուսումնասիրությունները կասկածներ մտցրին այս հարցում։

Ավստրիացի երկրաբանները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ նրանց, իրականում Երկիր մոլորակը կարող է 5 շերտ ունենալ։

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, Երկրի ներքին միջուկում ևս մեկ կառուցվածք կա, որն անհնար է տեսնել և դժվար է բացահայտել։

Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականներն իմացել այդ մասին։ Նրանք ուսումնասիրել են մեր մոլորակի ներսում սեյսմիկ ալիքների անցման ժամանակի վերաբերյալ տվյալներն ու զգացել միջուկում առկա տատանումները։

Պարզվել է նաև, որ ներքին միջուկում երկաթը փոխել է իր կառուցվածքը։ Դա խոսում է նոր «սահմանային գծի» ձևավորման մասին, որն անցնում է Երկրի կենտրոնից շուրջ 650 կմ հեռավորության վրա։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Ինչպես կարծում է ուսումնասիրության հեղինակ Ջոան Սթիվենսոնը, այդ գիտելիքները կարող են արմատապես փոխել մեր պատկերացումները մոլորակի կառուցվածքի մասին, իսկ դա նշանակում է, որ հավանականություն կա, որ շուտով դասագրքերը վերաշարադրելու կարիք կլինի։