ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովն այնքան է խորացել դերերից մեկի մեջ, որ քիչ է մնացել մահանա հանդիսատեսի աչքի առաջ։ Գաղտնի կուլիսային միջադեպի մասին հայտնի է դարձել ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։
Մարտի 6-ին «Իմ հերոսը» հաղորդման հյուրն էր Դմիտրի Դյուժևը։ Նա հիացմունքով խոսել է Սերգեյ Բեզրուկովի մասին: «Բրիգադա» սերիալի գործընկերը պատմել է այն պահերից մեկի մասին, երբ Սաշա Բելովի դերակատարը թատերական ներկայացման ժամանակ սրտի նոպա է ունեցել:
Դյուժևի խոսքով՝ նա ոչ մի անգամ բեմի վրա Բեզրուկովի պես դերասանի չի հանդիպել։
«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է ու դրանից քչին չի համաձայնում», – հայտարարել է Դյուժեւը:
Ինքը՝ ժողովրդական արտիստը, չի հերքել գործընկերոջ խոսքերը՝ նշելով, որ ապրում է թատրոնով։
Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը
Ավելի վաղ 47-ամյա Բեզրուկովը խոստովանել էր, որ առողջական խնդիրներ ունի։
Հայտնի դերասանն ասել է նաև, որ թատրոնն իրեն մեծ կինոյի պես եկամուտներ չի բերում։ Բայց նա շարունակում է բեմ դուրս գալ, քանի որ այնտեղ հատուկ հոգեկան վերելք է ապրում։
Շիրվինդտի երևանյան արկածները, կամ ինչու հայտնի դերասանն այլևս սալորի օղի չի խմում