«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Երթի ժամանակ պատգշամբներից շատերն էին ողջունում և իրենց աջակցությունը հայտնում ընդդիմությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման մասնակիցների երթն ավարտվեց։ Նրանք «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով քայլեցին երևանյան փողոցներով։

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը կոչ էր անում այն քաղաքացիներին, որոնք աջակցում են իրենց, սակայն չեն կարող միանալ երթին, եռագույն ծածանել պաշտգամբներում։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում ու ինչպես է ընդդիմությանը ողջունում։ Գնա՛, 2-3 օր ժամանակ ունես, ուղղակի գնա՛»,–ասաց Մանուկյանը։

Նշենք, որ երթի ժամանակ պատգշամբներից շատերն էին ողջունում և իրենց աջակցությունը հայտնում ընդդիմությանը։

«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց` վաղն ու դրա հաջորդ օրը նախատեսված են մի շարք ակցիաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին