Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ`Վազգեն Մանուկյանը նկատի ունի այն, որ թեև կան մեծ դժգոհություններ գործող իշխանությունից և մեծամասնությունը համարում է, որ այն պետք է հրաժարական տա, սակայն կա նաև տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ և այդ առումով` գերնպատակը պետության փրկությունն է, գործող իշխանության հեռացումը։ Պայքար չի գնում իշխանության համար, հետևաբար, պետք է միավորվել գաղափարի, այլ ոչ թե միայն հարթակում կանգնած ուժերի ձևաչափի շուրջ։
«Պետք է միավորվել գերխնդիրը լուծելու համար, իսկ թե հետագայում ով կգա իշխանության, կորոշվի ընտրությունների ժամանակ։ Այսպես թե այնպես, լինելու է ժամանակավոր կառավարություն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միավորվել նպատակի շուրջ, այլ ոչ թե քննարկել, թե ովքեր կարող են լինել ընդդիմության շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարությունները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել և՛ միասնաբար, և՛ ցանցային տարբերակով, տարբեր բևեռների միջոցով, որովհետև բոլորի ցանկությունն այսպես թե այնպես նույնն է` հեռացնել գործող իշխանությանը, հասնել նրա հրաժարականին։
«Տարբեր երկրների ու նաև Հայաստանի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու պետք է արտահայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրված է ժողովրդավարական երկրներում։ Եթե իշխանությունը դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրավունք ունի։ Ի դեպ, նման հռետորաբանություն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թվականին եկավ իշխանության, բայց հիմա նույն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողություններ»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով` եթե վերընթերցենք իմքայլական պատգամավորների այն ժամանակվա ելույթները, ակնհայտ է, որ նրանք նույնպես իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտահայտությամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրությունից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։
Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել
Ինչպես իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրենսդիր մարմնի շենքը, հիմա նույնն, ըստ Դանիելյանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։
Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան