ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երևանի պետական կոնսերվատորիան տեղեկացնում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում գտել են ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանի դին։ Նրա աճյունը գտնվել է պատերազմի ավարտից 5 ամիս անց միայն։
Խաչատուրյանն օպերային երգիչ էր։ Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
2019 թվականին Գագիկ Խաչատուրյանը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։
«5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանը կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահն է եղել։ Մասնակցել է նաև X Factor երաժշտական մրցույթին։
Նշենք, որ Գագիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում, ժամը 18։00-20:00-ը։
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը