ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքից (Դոնեցկի մարզ) ջութակահար Կարոլինա Վանոյանը «Golden Talents of Madrid 2021» միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է AnalitikaUA.net–ը։
Ամենամյա մրցույթն անցկացվել է Իսպանիայում։
11 երկրների 1200 մասնակիցներ ժյուրիին էին ներկայացրել իրենց ծրագիրը, քանի որ կարանտինի պատճառով մրցույթը կայացել է առցանց ձևաչափով։
Մրցումների մասնակիցներին լսել են 10 օրվա ընթացքում։ Մրցույթի արդյունքներով Կարոլինա Վանոյանը 2-րդ աստիճանի դափնեկիր է դարձել։
«Կարոլինան կատարել է Բախի «Լյա մինոր» ստեղծագործությունը։ Մեզ համար նման արդյունքի հասնելը հաճելի անակնկալ էր, քանի որ մրցակցությունը բավական մեծ էր։ Բացի այդ, քանի որ մրցույթն անցկացվում էր առցանց ձևաչափով, մասնակիցները հնարավորություն ունեին ստեղծագործություններ պատրաստել բավականին բարձր մակարդակով»,–ասել է Կարոլինայի մայրը՝ Կարինա Վանոյանը։
«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին
Ի դեպ, բացի ջութակ նվագելուց, Կարոլինա Վանոյանը զբաղվում է վոկալով։ Մայրն ասել է, որ այժմ աղջիկը ստուդիայում հայերեն երգ է ձայնագրում՝ երգի մրցույթին մասնակցելու համար։
Հայուհին All by myself երգով փայլել է «Ավստրալիայի ձայնը» նախագծում