«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ են ունենում արցախյան 44–օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երիտասարդները, որոնք այսօր կանգնած են մեր քաղաքական պայքարի մեջ, իշխանության մեջ եղած երիտասարդների հետ որևէ կապ չունեն։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Նրանք, ովքեր երիտասարդ–երիտասարդ պատգամավոր են դարձել, այստեղ` մեր շարքերում կանգնածների հետ կապ չունեն։ Մեր երիտասարդները սեպտեմբերի 27-ին զենքը ձեռքին կանգնած էին սահմանում»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ այսօր ելույթ են ունենալու հենց այդ երիտասարդները, որոնք մասնակցել են պատերազմին։

ՀՅԴ–ական երիտասարդ Սևակ Նազարյանն էլ իր ելույթում հայտնեց, որ արդեն 10 օր է` Բաղրամյան պողոտայում գիշեր–ցերեկ շարունակում են իրենց պայքարը։

Մի քանի հարյուր մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում. ինչ իրավիճակ է այս պահին

«Անցնող մի քանի ամիսների ընթացքում մեզանից շատերը հիասթափվել են, քանի որ մտածել են, թե չենք հասնելու մեր նպատակին։ Մենք տեսել ենք շատ հիասթափություններ, պայքարի փուլեր, որտեղից թվացել է` էլ ելք չի լինելու։ Սակայն մեր ներքին համոզումը նորից մեզ առաջ է մղել։ Միշտ կարողացել ենք առաջ գնալ»,–ասաց Նազարյանը։

Նա նշեց` պատերազմից վերադառնալուց հետո իր ընկերների հայացքում տեսել է Քարվաճառի այրվող տների տեսարանը, պայքարի մարող շունչը։ Սակայն Սևակը վստահեցնում է`հասնելու են հաղթանակի։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին