Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը

Իրաքյան Նաջաֆում Հռոմի Ֆրանցիսկոս պապի և աս Սիստանիի հանդիպումը, որը իրանական ԶԼՄ-ները «պատմական» են անվանել, մոտ մեկ ժամ է տևել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք կատարած այցի ընթացքում տեղի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի աս Սիստանիի հետ քննարկել է այդ երկրում քրիստոնյաների անվտանգ ու արժանապատիվ բնակության հարցն ու կրոնական գործիչների դերը մարդկանց տառապանքները դադարեցնելու գործում։ Տեղեկությունը հայտնում է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes

Ֆրանցիսկոս Հռոմի Պապի և աս Սիստանիի հանդիպումը իրաքյան Նաջաֆում, որը իրանական ԶԼՄ-ները «պատմական» են անվանել, մոտ մեկ ժամ է տևել։

«Հոգևոր առաջնորդը հաստատել է քրիստոնյաների (որպես իրաքյան հասարակության մի մասի) անվտանգ ու խաղաղ բնակության կարևորությունը... Գերագույն հոգևոր առաջնորդը կարևորել է հոգևոր առաջնորդների դերը (մարդկանց) տառապանքների դադարեցման գործում», - աս Սիստանիի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 5–ին մեկնարկել է Հռոմի պապի քառօրյա առաքելական այցը Իրաք։ Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր։

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին