Երևանն իրականացնում է հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ. Fitch

Fitch–ն արձանագրել է, որ քաղաքահին բյուջեի ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը, որին հաջորդում է կոմունալ սեկտորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s

«Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով («B+»/«Կայուն» կանխատեսմամբ)»,- նշված է գրառման մեջ։

Գործակալության կարծիքով՝ Երևանի եկամուտների կայունության վրա բացասաբար է ազդում համավարակի հետ կապված «բացասական միտումներ դրսևորող վատթար տնտեսական միջավայրը»:

Կարապետյանի փոխանցմամբ՝ ծախսային մասով Երևանի բյուջեի կանխատեսելիությունը գնահատվում է որպես «միջին մակարդակի»: Fitch-ի գնահատմամբ՝ Երևանն իրականացնում է «հավասարակշռված հսկողություն ծախսերի նկատմամբ»։ Դրա շնորհիվ ծախսերի և եկամուտների դինամիկաները գրեթե համընկնում են։

«Տնտեսական շրջափուլի ընթացքում քաղաքի պարտավորությունները հարաբերականորեն կայուն են»,- նշում է քաղաքապետի խոսնակը։

Բյուջեի ծախսային ամենախոշոր հոդվածը վերաբերում է հանրակրթությանը։ 2019թ. բոլոր ծախսերի 42 տոկոսը հենց հանրակրթությանն է բաժին հասել, հաջորդում է կոմունալ սեկտորը։