Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար

Պրոթեզները, որոնք կտեղափոխվեն, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ձեռք են բերվել համահայկական դրամահավաքի միջոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Հայաստան է տեղափոխվել գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռք բերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պրոթեզները շուտով կտեղափոխվեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Նշենք, որ «Ottobock» գերմանական ընկերությունը պրոթեզաօրթոպեդիկ արտադրանքի և վերականգնման տեխնիկական միջոցների արտադրության համաշխարհային առաջատարն է։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան