Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈւ ստորաբաժանումներ

Խորհրդակցության ավարտին նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ենթականերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը նախարարին է ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈւ ստորաբաժանումներ

«ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել են անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈւ ստորաբաժանումներ

Հանդիպումից հետո նախարար Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Առաքել Մարտիկյանի հետ

Քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, նաև զինծառայության անվտանգության կազմակերպչական և այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը նաև համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տվել։

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման կազմի հետ