ՌԱԴԻՈ

Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը Sputnik Արմենիայի եթերում չի բացառել, որ ադրբեջանցիների հերթական տարօրինակ քայլը կասեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ միջնորդությամբ։
Sputnik
Տեխնիկան հեռացվել է. Որոտանի համայնքապետը` ադրբեջանական կողմում խրամատներ փորելու մասին

Համայնքապետարանի ահազանգից հետո աշխատանքները դադարել են, տեխնիկան էլ հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը։

Թե ով կամ ովքեր են միջամտել, որ ադրբեջանական կողմում աշխատանքները դադարեցվեն, համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել, բայց ռուսական կողմի միջամտությունը չի բացառում։ 

Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ

«Ես ոչ մի բան չեմ բացառում, պարզ է, եթե մեր Հայաստանում մեկը մի գործ է անում՝ մեր բարեկամ երկիրն է միջամտում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։

Փոխքաղաքապետի գրառումից մեկ օր անց`168.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ–ից հայտնել էին, որ ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ և անհանգստանալու առիթ չկա: