Գերեվարված զինվորների հարազատները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
Նրանք նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին:

Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից ի վեր հայրենիք է վերադարձել 69 հայ գերի։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի է այս պահին գտնվում Ադրբեջանում։