ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իռլանդիայում 4 երեխաներ մահացած են ծնվել։ Ենթադրվում է, որ նրանց մահվան պատճառը եղել է այն, որ մայրերը վարակված են եղել կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է Euronews-ը:
Իռլանդիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր ծննդկանները COVID-19-ի թեստի դրական արդյունք են ունեցել:
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Բժիշկների կարծիքով՝ պտղի մահվան պատճառ է դարձել ընկերքի վարակը։ Բժիշկներն այդ համախտանիշին արդեն անվանում են տվել` Covid placentis։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով