Fix Price խանութների ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը դոլարային միլիարդատեր է դարձել

Սա ռուսական խանութների ցանց է «ֆիքսված գների» ձևաչափով։ Ունի արդեն ավելի քան 3 հազար խանութներ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Fix Price՝ «ֆիքսված գների» ձևաչափով խանութների ցանցի ռուսաստանցի հիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Սերգեյ Լոմակինը դոլարային միլիարդատեր են դարձել։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ գործարարներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 3,6 մլրդ դոլար: Իսկ Forbes-ի տվյալներով ՝ գործարարներն ունեն 3,4-ական մլրդ դոլար։

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը

Fix Price ընկերությունը, որը զբաղվում է պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքով, հիմնադրվել է 2007թվականին: Սա ռուսական խանութների ցանց է «ֆիքսված գների» ձևաչափով։ Այն ունի արդեն ավելի քան 3 հազար առևտրային օբյեկտներ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում։

Forbes-ի վարկածով ցանցը զբաղեցնում է 77-րդ տեղը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանշային ցուցակում։

Fix Price-ի շահույթը 2020 թվականին կազմել է ավելի քան 190 մլրդ ռուբլի։