Զինված ուժերի գլխավոր շտաբում պլանների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում

Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում մարտի 3-ից 5-ն իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական ռազմակայանի հետ համատեղ զորավարժություն է անցկացվել

«Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. Ռոբերտ Քոչարյան

Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման կազմի հետ