Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը

ՔԿ–ից դուրս գալուց հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ գործին լուրջ չի վերաբերվում ու ոչ մի հարցի չի պատասխանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Այս մասին Մանուկյանը լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։

Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

«Սա սովորական քաղաքական հետապնդում է ու լուրջ գործ չէ»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ ինքը ոչ մի հարցի չի պատասխանել։

Մանուկյանի շահերի պաշտպան Արամ Վարդազարյանը հայտնեց, որ որպես սահմանադրական կարգի տապալման կոչ` Քննչական կոմիտեն դիտարկել է անգամ Մանուկյանի հայտարարությունները «Պլան–Ա»–ի ու «Պլան–Բ»–ի մասին։

«Պարզ է, չէ՞, որ եթե «Պլան–Բ»–ին անցնելու կոչ լիներ, մենք «Պլան–Բ»–ի իրականացումը կտեսնեի՞նք»– ասաց Վարդազարյանը։

Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն նույն համատեքստում է դիտարկվել նաև Վազգեն Մանուկյանի հայտարարությունները Աժ պատգամավորների հասցեին։

Այստեղ նաև քաղաքական տարր կա. քաղտեխնոլոգը` Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ հարուցելու մասին

«Դա պետք է դիտարկվի 2018թ–ի ապրիլ–մայիս իրադարձություննրի հետ ուղղակի կապի մեջ։ Եթե ՔԿ–ն, դատախազությունը թույլատրելի է համարել ՀՀԿ պատգամավորների մոտ սև լենտեր փակցնելը, դագաղներ տանելը, ապա տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ նվազ է, որովհետև խոսքը հանրային պարսավանքի մասին է։ Այո՛, հանրային պարսավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ»,– ասաց Վարդևանյանը։

Փաստաբանը հայտնեց նաև, որ իրենք բողոքարկելու են Վազգեն Մանուկյանի դեմ կիրառված խափանման միջոցը։

Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան