Վայոց Ձորի փոխմարզպետ, գնդապետ «Մախնոն» որպես «արժանապատիվ սպա»` հրաժարական է տվել

Արայիկ Մուրադյանը հայտարարել է, որ միանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իր զորակցությունը հայտնում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը, որն Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայտնի է «Մախնո» մականվամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

Այս մասին նա հայտարարություն է տարածել։

«Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին»,– գրում է նա։

ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը

Իր զինակից ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին Մուրադյանը հորդորում է ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը։

Արայիկ Մուրադյանը փոխմարզպետ է նշանակվել ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։

«Այս ամենը չեմ կարող հանդուրժել». գեներալ փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել