ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վաղարշակ Հարությունյանը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները