Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կուտակված է մոտ 600 բեռնատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևան-Սևան ճանապարհին BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավորների մեջ երեխաներ կան

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա կա:

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ