ՌԱԴԻՈ

Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է երկրում տնտեսական իրավիճակի, ներդրումների պակասի և թուրքական ապրանքների արգելքի շուրջ ստեղծված իրավիճակից։
Sputnik
Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները

Գործող իշխանությունները վերջին 2 տարիներին ամեն ինչ արել են, որ մեր երկրից կապիտալն ուղղակի փախչի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Որպես փաստարկ Ավետիսյանը վկայակոչում է 2020 թվականին մեր երկրում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը, որը 2019-ի համեմատ կրճատվել է մոտ 123 անգամ` 38.1 միլիարդից հասնելով 311 միլիոն դրամի։

Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին

«Գրեթե զրոյական զուտ ներհոսք ենք ունեցել օտարերկրյա ուղղակի ներդրումների, մոտ 3 անգամ էլ կրճատվել են ընդհանուր ներդրումները, այդ թվում` պորտֆելային ներդրումները։ Ներքին ներդրումները ևս նվազել են»,- ասաց նա։

Նրա խոսքով` 2019-ին ևս ներդրումներն էապես կրճատվել են։ Եվ այսպիսի իրավիճակում, երբ էկոնոմիկայի գործող նախարարը հունվարի սկզբին խոսում էր միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, հույսը դրել էր թուրքական կապիտալի և տարածքների ապաշրջափակման վրա։ 

Ու դրան զուգահեռ, կառավարությունը շարունակում է հակասական հայտարարություններ անել. մե՛կ որոշում են, որ թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելել, մե՛կ հայտարարում տարածքների ապաշրջափակման մասին։ 

«Ասում էին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր տնտեսական սերտաճումը կբերի նաև կյանքի որակի բարելավմանն ու տնտեսության զարգացմանը, հիմա էլ խոսում են թուրքական ապրանքների արգելքը շարունակելու մասին»,- նշեց Ավետիսյանը։ 

Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց, որ կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը ևս մեկ անգամ կերկարաձգի` տեղի տնտեսվարողներին հնարավորություն տալով վերադասավորվել և ներդրումներ անել։

2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։