Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Ծնունդով շուշեցի Հովհաննես Թևոսյանը եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, զբաղեցրել է մի շարք պաշտոններ, պարգևատրվել Սոցիալական աշխատանքի հերոս շքանշանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են ԽՍՀՄ քաղաքական գործիչ, Սոցիալական աշխատանքի հերոս Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյանի կիսանդրին։

Վանդանիզմը փաստող տեսանյութը տարածվել է սոցցանցերում և Telegram ալիքներում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները Թևոսյանի պարանով կապած կիսանդրին գետնին են գցում, ապա ոտքերով հարվածներ հասցնում ու հրճվանքով տեսանկարահանում այդ ամենը։

Հովհաննես Թևոսյանը ծնվել է 1902թ. հունվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:

Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

1927թ. ավարտել է Մոսկվայի հանքային գործի ակադեմիան: 1927-1936թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում: 1936-1939թթ. Եղել է ԽՍՀՍ պաշտպանական արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ:1939թ.-ից աշխատել է նավաշինարարական արդյունաբերության ժողկոմում: 1948-1950թթ. Եղել է մետալուրգիական արդյունաբերության նախարար:

1956թ.-ից՝ ԽՍՀՄ դեսպան ճապոնիայում: 1937-1958թթ.՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր:

1943թվականին պարգևատրվել է Սոցիալական աշխատանքի հերոս կոչումով:Ստացել է Լենինի շքանշան, աշխատանքային կարմիր դրոշի շքանշան:

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը