ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik.Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիայի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին է հանձնել «1941–1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ։
Բացի այդ, ընկերության ուսումնասպորտային համալիրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Թադևոսյանին են հանձնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիրը։ Նշենք, որ ընկերությունը նման պարգևի է արժանացել քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հայրենական պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցության համար:
«Անցած տարի ընկերության ֆինանսավորմամբ դրամական աջակցություն ստացան Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները, որոնք ապրում են ՀՀ–ում: Դա շատ նշանակալի ծրագիր էր, որը դրական մեծ արձագանք ստացավ: Եվ այս պարգևը այդ նշանակալի աշխատանքի արդյունքն է»,–ասել է Կոպիրկինը։
Հրանտ Թադևոսյանն էլ իր հերթին նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը դեսպանության հովանու ներքո իրագործվող նախագծերի շրջանակում:
Գազն առայժմ չի թանկանա. «Գազպրոմ Արմենիան» ինքը կլուծի իր ֆինանսական խնդիրները