Ռուսական ռազմակայանի հետ համատեղ զորավարժություն է անցկացվել

Վարժանքը նպատակ ուներ նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մարտի 2-4-ը ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Զորավարժությանն ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) զորամասերը, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանը, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերը։

«Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վարժանքը նպատակ ուներ նպաստել հրամանատարական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովմանը։