Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց և չի բացառում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել բողոքի ակցիաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ Այդ մասին նա հայտարարեց ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։  Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։

Նա որպես օրինակ բերեց իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հաջողություններ է ունեցել։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։

Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր. Ռոբերտ Քոչարյան