ՓՊ–ն կոչ է անում պետական տուրքի արտոնություն կիրառել անհետ կորածների գործերով

ՀՀ փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դատարաններին պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունները քննելիս հաշվի առնել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներում առաջացած հնարավոր նյութական խնդիրները, ինչպես նաև նրանց նկատմամբ պետության բարոյական և իրավական պարտականությունների առաջնահերթությունները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ

Նշվում է, որ հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, շարունակում են իրավաբանական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց դատարան դիմելու միջոցով անհայտ բացակայող ճանաչելու հարցում, պետության կողմից սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու հնարավորություն ապահովելու նպատակով:

«Ցավոք, գործնականում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ դատարանները մերժել են քաղաքացիների միջնորդությունները պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ: Դատարանները մերժել են նաև հանրային պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այն դեպքում, երբ հանրային պաշտպանները, օրենքի համաձայն, անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անվճարունակ և պետության հոգածության ներքո գտնվող խմբերի անձանց»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը

ՀՀ փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

ՓՊ–ն կառավարությանը կոչ է անում մինչ օրենքում լրացում կատարելու միջոցով հարցի կարգավորումը «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով արտոնություն սահմանել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց անհայտ բացակայող ճանաչելու պահանջներով:

«Թող ոչ մի կառույց չփորձի մեզ հետ խաղալ». անհետ կորածների հարազատները բացեցին փողոցը