ՌԱԴԻՈ

Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղարկված հանդիպման հրավերի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին։
Sputnik
Պաշտոնական խողովակով որևէ հրավերք չենք ստացել. Աբովյանը հերքո՞ւմ է Լիլիթ Մակունցի ասածները

Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։

Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։

Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։