Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի ու Գեղարքունիքի փոխմարզպետներին

Փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, երբ արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ընդունել Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետների տեղակալներին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։ 

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

Խոսքը Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանի ու Գեղարքունիքի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի մասին է, որոնք երկուսն էլ իրենց հրաժարականի մասին նախապես էին հայտնել օրեր առաջ` միանալով վարչապետի հրաժարականի պահանջին ու շեշտելով, որ աջակցում են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։

Ի դեպ, այսօր նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներից հայտնի է «Մախնո» մականվամբ։

Հատկանշական է, որ բոլոր վերոհիշյալ փոխմարզպետներն այդ պաշտոնում նշանակվել էին ՀՀ վարչապետի` 2020 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, այն բանից հետո, երբ արցախյան պատերազմի ընթացքում որոշվեց մարզերում ունենալ մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավար–հրամանատարի հաստիքներ։