Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ ներկայիս իշխանությունը չի ուզում «Մարտի 1»-ի գործն ավարտին հասցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայաստանի իշխանությունները ռազմական դրության ռեժիմը չեն վերացնում, որպեսզի թույլ չտան իրենց անվստահության քվե հայտնեն։ Ռուսական ԶԼՄ-ների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»,–ասաց Քոչարյանը։

«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե  Քոչարյանն իշխանության գա

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի հարցով իր դեմ հարուցված քրգործին, երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունը չի ուզում քրգործն ավարտին հասցնել, այլ փորձում են այն 7-8 տարի ձգձգել։

Նրա խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ փաստաբանները չեն հասկանում իրեն վերագրվող մեղադրանքի` Սահմանադրական կարգի տապալման և 2008-ին իր կողմից հայտարարված արտակարգ դրության կապը։

«Ես մինչև հիմա ինձ վերագրվող մեղադրանքի էությունն այդպես էլ չեմ հասկացել»,–ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ժամանակ նաև մեծ թվով ոստիկաններ են տուժել։

2008 թվականին, ՀՀ նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ 

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա։ 2018թ.-ի հուլիսի 26-ին, հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: