Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը. ի՞նչ են քննարկել նրանք

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը սպասում է, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի հետ կգնա հանդիպման ու ինչ կխոսեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան

«Դրա համար կա կամք այս բանակցությունները շարունակելու։ Վարչապետն էլ ունի։ Իսկ «Բարգավաճ Հայաստանի» կամքը կերևա այն բանից հետո, երբ պարզ կդառնա` կգան հանդիպման վարչապետի հետ ու ինչ կխոսեն»,– ասաց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանը պետք  ցրվի դրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով։ Եթե դրանցից մեկը չի համաձայնում, ապա գործընթացը տապալվում է։

Մարուքյանը նաև շեշտեց, որ ինքը չի պատկերացնում առանց ԶՈւ ԳՇ պետի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու արտահերթ ընտրությունների անցկացումը, մինչդեռ Փաշինյանն, ըստ նրա, երկու խնդիրները միմյանց հետ չի կապում։

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ