Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Իրավապահները կասկածում են Լևաշովին խոշոր չափի թմրանյութեր վաճառելու փորձի մեջ։ Եթե մեղքն ապացուցվի, նրան պատկառելի ժամկետ է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Քրեական հետախուզության աշխատակիցները Մոսկվայի մարզում ձերբակալել են 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս։ Տեղեկությունը հաղորդում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը։

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Արան» բերման է ենթարկվել

Իրավապահները կասկածում են Լևաշովին խոշոր չափերով թմրանյութերի վաճառքի փորձի մեջ։ Անձնական զննության ժամանակ քրեական հեղինակությունից առգրավել են չորս փաթեթ, որոնց մեջ մոտ 7 գրամ հերոին կար: Եթե ձերբակալվածի մեղքն ապացուցվի, նրան մինչև քսան տարի ազատազրկում է սպառնում։

Ծագումով Տյումենի մարզից Լևաշովը Մոսկվայի տարածաշրջանի ամենահեղինակավոր սլավոնական գողերից է՝ Պետրիկի ու Շիշկանի հետ։ Նա թագադրվել է 1993 թվականին, վրացի ազդեցիկ օրենքով գողեր Ջեմալ Միքելաձեի (Արսեն) ու Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից:

Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին»

Զենքի և թալանի համար իր վերջին դատվածությունը Լևաշովը ստացել է դեռևս ԽՍՀՄ տարիներին և այդ ժամանակվանից ոչ մի անգամ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, ղեկավարը «Արսեն Երևանսկին» է