«Չեմ պատրաստվում ցուցմունք տալ». Վազգեն Մանուկյանը չի փոշմանում իր ասածների համար

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա մինչև հարցաքննության մտնելը զրուցեց լրագրողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քննչական կոմիտեում ցուցմունք չի տալու։ ՔԿ հարցաքննության մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մանուկյանը։

Այստեղ նաև քաղաքական տարր կա. քաղտեխնոլոգը` Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ հարուցելու մասին

Երեկ հայտնի դարձավ, որ Մանուկյանի դեմ քրգործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հիմքով` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու կասկածանքով։

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, քանի որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու։ Սա քաղաքական հետապնդում է. մեր երկրում վերջին 2.5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը երկրի ղեկավարի կողմից։

Ամենավերջինն այն է, որ ոչ ռազմական վիճակում վարչապետը շարունակում է Սյունիքից հողեր տալ թշնամուն։ Սա ամենամեծ հանցագործությունն է, և կարծում եմ, որ հենց նրա դեմ քրգործ պետք է հարուցել»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա վստահեցրեց` չի փոշմանել իր ասածների համար` ինչ ասել, ասել է, սակայն հստակ չգիտի էլ` կոնկրետ որ ասածի համար են քրգործ հարուցել, բայց գիտի, որ այն կապված է փետրվարի 20-ի իր ելույթի հետ։ Մանուկյանը վստահեցնում է` ցանկացած վիճակում ինքը շարունակելու է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացին։ Իսկ եթե իրեն կալանավորեն էլ, հազարավոր մարդիկ կան, որոնք ավարտին կհասցնեն ընդդիմության գործը։

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հիշեցնենք, որ Հայերնիքի փրկության շարժումը հրադադարի հաստատումից հետո պարբերաբար բողոքի ակցաիներ է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ փետրվարի 25-ից ընդդիմադիրները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են սկսում ու վրաններ տեղադրեցին Բաղրամյան պողոտայում։