ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: ԱԱԾ–ից հայտնել են 168.am-ին` ի պատասխան Որոտանում թշնամու կողմից խրամատներ փորելու հարցին։
Թերթը գրում է, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:
«Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»,–ասել են ԱԱԾ–ից։
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա ահազանգել էր, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։