67–ամյա Լյուբով Ուսպենսկայան երեկույթին հայտնվել է կարճ զգեստով. լուսանկար

Ճանաչված երգչուհին «ЖАРА Music Awards» մրցանակաբաշխության փակ երեկույթին հայտնվել է հյուրերի ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լյուբով Ուսպենսկայան, իր համարձակ կերպարով զարմացրել ու հիացրել է «ЖАРА Music Awards» մրցանակաբաշխության հյուրերին։ 67–ամյա աստղը երեկույթին հայտնվել է կարճ և նեղ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը։

Այսօր Ուսպենսկայան լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։

Լուսանկարներին կից երգչուհին գրել է, որ իր կողքին կանգնած է Մոսկվայի լավագույն պլաստիկ վիրաբույժը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել սթորի բաժնում, որտեղ երևում է երգչուհու զգեստի բոլոր դետալները։

«Երբ այսքան շատ տաղանդավոր արտիստներ հավաքվում են մի վայրում, տոն է դառնում յուրաքանչյուրի համար», - ընդգծել է երգչուհին։

«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը

Նշենք, որ երեկույթն անցկացվել է Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկում ՝ Cafe Milano–ում։

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին