Շվեդիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա. 8 մարդ է տուժել

Շվեդիայում երիտասարդ տղայի հարձակումից տուժածներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Շվեդիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

Ենթադրյալ «ահաբեկչական գործողության» հետևանքով 8 մարդ է վնասվածք ստացել։ Տուժածներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Իրավապահները ստուգում են` արդյո՞ք տեղի ունեցածն ահաբեկչություն է, թե ոչ։

Մարդկանց վրա դանակով հարձակված 20-ամյա երիտասարդին վնասազերծել են։ Ոստիկանները կրակել են նրա ոտքին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։